ԱՄՆ-ը պատրանքներ չունի Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու ցանկության վերաբերյալ, իսկ Չինաստանն այլևս չպետք է լռի․ Զելենսկի

Լուրեր

04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամերիկյան կողմը վերջնականապես ազատվել է ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ պատրանքներից, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Ես ուրախ եմ, որ ԱՄՆ-ի մոտ վերացել են բոլոր պատրանքներն այն հարցում՝ արդյո՞ք Ռուսաստանն իսկապես ցանկանում է վերջ դնել այս պատերազմին։ Ես հավատում եմ, որ Ամերիկայի մոտ կվերանան Ռուսաստանի նկատմամբ ունեցած բոլոր հակասություններն ու ֆոբիաները։ Պետք է ռուսներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ Վերջապես պետք է սահմանել այնպիսի պատժամիջոցներ, որոնցից նրանք կոռնան։ Պետք է Ուկրաինային տալ այն ամենը, ինչը կստիպի նրանց ավարտել պատերազմը։ Եվ դա հնարավոր է։ Այն ամենի մասին, ինչն այսօր պաշտպանում է Ուկրաինան, սկզբում մեզ ասում էին՝ «անհնար է», հետո՝ «շատ դժվար է», ապա՝ «ոչ այնքան արագ»։ Իսկ հետո Ամերիկան որոշում էր կայացնում։ Եվ դա աշխատում էր։ Ամերիկայի ուժն անվիճելի էր»,- ասել է Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիներին Անկախության օրվա առթիվ ուղղված շնորհավորական ուղերձում։

Նա նշել է, որ Ուկրաինան չի խնդրում «մեզ համար կռվել», այլ պարզապես խնդրում է տալ «ամեն ինչ՝ այս պատերազմը դադարեցնելու համար, այն ավելի արագ դադարեցնելու համար, քան Պուտինը կհասցնի սկսել հաջորդը»։

Ուկրաինայի նախագահը նաև կոչ է արել Չինաստանին արձագանքել Ռուսաստանի գործողություններին և հայտարարություններին՝ վերահաստատելու իր սեփական առաջնորդական հավակնությունները համաշխարհային ասպարեզում։

«Չինաստանն այլևս չպետք է լռի։ Չինաստանը պետք է ապացուցի իր հավակնությունը՝ լինելու համաշխարհային առաջատար ոչ միայն տնտեսապես և տեխնոլոգիապես, այլև քաղաքակրթական առումով՝ հստակեցնելով, որ ոչ մի բռնապետ չպետք է սպառնա մոլորակին իրենց հին մարտագլխիկներով»,- ընդգծել է Զելենսկին։

Նա նաև կոչ է արել եվրոպական երկրներին և աշխարհին միավորվել՝ ագրեսորի վրա ճնշում գործադրելու համար՝ ընդգծելով, որ գործընկեր երկրների հետ միասին Ուկրաինան ի վիճակի է կանգնեցնել Ռուսաստանին: Զելենսկին ասել է, որ «Ուկրաինայի կողմում ավելի շատ մարդիկ կան, ավելի շատ երկրներ՝ ճշմարտության կողմում», և որ Ուկրաինան ունի «շատ ընկերներ», որոնք կօգնեն նրան խաղաղություն գտնել։

«Կգա նաև այն օրը, երբ խաղաղություն կհաստատվի Ուկրաինայում: Մենք բոլորս մարդիկ ենք, և մենք բոլորս ուզում ենք ապրել ոչ թե «պատմական» ժամանակներում, այլ պարզապես հանգիստ և անվտանգ ժամանակներում: Խաղաղ Ուկրաինայում: Այն Ուկրաինայում, որը կարողացել է: Այն Ուկրաինայում, որը դիմացել է: Այն Ուկրաինայում, որը պահպանել է իրեն և իր անկախությունը: Ահա թե ինչի համար ենք մենք պայքարում: Հավատալով միմյանց, մեր Պաշտպանության ուժերին, մեր պետությանը»,- եզրափակել է Զելենսկին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի