Դուք ապացուցեցիք, որ դուք պատերազմի կուսակցություն եք․ Փաշինյանը՝ Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե երբ են ադրբեջանական ուժերը հետ քաշվելու Պառավաքարի, Գորիսի և Ջերմուկի հատվածներից, և ահազանգեց Տիգրանաշենի հնարավոր հանձնման վտանգի մասին՝ կոչ անելով տեղացիներին «պայքարել սեփական տների համար»։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ սահմանների հարցը պետք է լուծվի բացառապես սահմանազատման իրավական քարտեզների հիման վրա, այլ ոչ թե ռազմական ուժի տրամաբանությամբ․

«Այդ հողերի մերը լինելու փաստը կամրագրվի սահմանազատման արդյունքում։ Ես հասկանում եմ, որ եթե կասկածի տակ դրվեն այն քարտեզները, որոնք այսօր գտնվում են խաղաղության իրավական հիմքում, բոլորը կսկսեն կասկածի տակ առնել այդ քարտեզները։ Ինչքան մենք այս հարցի նյարդը զրոյացնենք, այդքան այդ հարցը կլուծվի պարզ տեխնիկական լուծումով։ Մի բան ակնհայտ է՝ Հայաստանի տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է լինելու այդ ամեն ինչի արդյունքում, ինչպես դե յուրե կա»,- ասաց վարչապետը։

Արձագանքելով պատգամավորի ելույթին՝ Փաշինյանը հայտարարեց․

«Դուք ապացուցեցիք, որ պատերազմի կուսակցություն եք։ Որովհետև Դուք ասացիք, որ պատրաստ եք դրա համար պատերազմ սկսել Ադրբեջանի հետ։ Դուք դրանով ապացուցեցիք, որ չեք ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Որովհետև եթե մեր դիրքորոշումն այն է, որ ինչ որ ռազմական ուժով վերցրել ենք՝ դա մերն է, ուրեմն բոլորն էլ կասեն՝ ինչ որ ռազմական ուժով վերցրել ենք՝ մերն է, և դա բաց ճանապարհ է ռազմական ուժով նորից վերցնելու։ Բա ինչի՞ համար ենք ասում «պատերազմի կուսակցություն»»։

Վարչապետը նաև պնդեց, որ Հայաստանը դուրս է եկել «թղթե շերեփի» և արտաքին ուժերին ռեակտիվ արձագանքելու տրամաբանությունից և առաջնորդվում է բացառապես սեփական պետականության շահերով։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան