Ձեր քաղաքական ուժը ՀՀ-ում գործում ա թելադրության ժանրով․ Փաշինյանը՝ Ագնեսա Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը քննադատեց Կառավարության դիրքորոշումը՝ նշելով, որ մինչ իշխանությունը խոսում է դիվերսիֆիկացիայից և «ԹՐԻՓՓ» նախագծից, հայ գյուղացիները բախվում են իրացման լուրջ խնդիրների, և արտահանվող բերքը փչանում է Լարսում։ Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտեց, որ ԵԱՏՄ ազատ տեղաշարժի կանոնների խախտումը հարվածում է հենց կազմակերպության հիմքերին․

«ԵԱՏՄ-ն հիմնված է չորս հենասյուների վրա՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Եթե այդ ազատ տեղաշարժը կասեցվում է, նշանակում է ԵԱՏՄ չկա, հենասյուները տակից հանված են։ Եվ հենց դրա համար ենք մենք այլընտրանքային երկաթուղու և «ԹՐԻՓՓ»-ի մասին խոսում, որովհետև Վերին Լարսը չի կարող լինել Հայաստանի տնտեսության ալֆան և օմեգան»,- նշեց վարչապետը։

Երբ պատգամավորը պահանջեց «առանց շարադրության» պատասխանել տնտեսվարողների հարցերին, Փաշինյանը հակադարձեց․

«Շարադրության նկատմամբ Ձեր քամահրական վերաբերմունքը ցույց է տալիս, որ Դուք թելադրության կողմնակից եք։ Եվ ընդհանրապես, Ձեր քաղաքական ուժը Հայաստանի Հանրապետությունում գործում է թելադրության ժանրից․ երբ որ Ձեզ թելադրում են, Դուք էլ գրում եք»։

Վարչապետը նաև պնդեց, որ Կառավարությունը միլիարդավոր դրամների սուբսիդավորում է տրամադրել գյուղացիական տնտեսություններին և հերքեց այն պնդումը, թե շուկայում գյուղմթերքը զանգվածաբար ոչնչացվում է իրացման բացակայության պատճառով՝ առաջարկելով ուսումնասիրել ներքին շուկայի գները։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան