«Ով իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա, թող դիմում գրի՝ դուրս գա»․ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից ընդամենը ժամեր անց՝ այսօր առավոտյան, վարչապետի որոշմամբ, աշխատանքից ազատվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանի բարկացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի հայտարարությունը, ըստ որի՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման։ Օգոստոսի …

