Ադրբեջանի իշխանությունների կողմից անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների, ընդդիմադիրների ու հասարակական գործիչների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների շրջանակում ևս մեկ լրագրող է ձերբակալվել։ Ֆոտոլրագրող Ահմադ Մուխտարը կալանավորվել է Meydan TV-ի գործով։ Նա ձերբակալվել է օգոստոսի 27-ին։ Բաքվի Խաթայի շրջանային դատարանը նրա նկատմամբ 40-օրյա նախնական կալանքի որոշում է կայացրել։ Մուխտարի շահերը կներկայացնի պետության կողմից նշանակված փաստաբանը։ Նա Meydan TV-ի գործով կալանավորված …

