Սպանության հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել Կապանում տեղի ունեցած միջադեպի առթիվ

Լուրեր

03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
Բոլորը

Այսօր Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը) և 167-րդ հոդվածի 1-ին մասի (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հատկանիշներով: Կա մեկ ձերբակալված անձ: Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով.

«Սեպտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք, որոնցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, գիտակցության չգալով մահացել է։ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում, վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջև, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձանց։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Նույն օրը ոստիկանների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ Վարդենիսի 22-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին և խոստովանել կատարածը։ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ»։