Սիրիայի արտգործնախարար Ասաադ ալ-Շիբանին Փարիզում բանակցություններ է անցկացրել իսրայելական պատվիրակության հետ՝ Սիրիայի հարավային շրջաններում կայունության ամրապնդմանն ուղղված համաձայնությունների հասնելու համար։ Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը։ «ԱԳ նախարար ալ-Շիբանին երեքշաբթի Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդիպել է իսրայելական պատվիրակության հետ՝ տարածաշրջանում և հարավային Սիրիայում կայունության ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու համար։ Բանակցությունները կենտրոնացել են լարվածության …

