Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի հետ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:  «Վիզաների ազատականացման շուրջ արձանագրվել է զգալի առաջընթաց»,- մասնավորապես ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգին և դրանով սահմանված հավակնոտ ռազմավարական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Կողմերն անդրադարձել են առաջիկա անելիքներին և համագործակցության խորացման հեռանկարներին՝ շեշտելով, որ վերջին տարիներին Հայաստան–ԵՄ հարաբերությունները նոր որակ ու խորություն են ձեռք բերել:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում և ընդգծել ՀՀ Կառավարության շահագրգռվածությունը՝ բոլոր ոլորտներում ԵՄ ստանդարտների ներդրման հարցում:

Իր հերթին, Մարթա Կոսը շեշտել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու ՀՀ-ի հետ տարբեր ուղղություններով կապերի խորացման և ընդլայնման քայլերը։

Նշվում է, որ կողմերը գոհունակությամբ ընդգծել են վիզաների ազատականացման շուրջ արդյունավետ երկխոսության փաստը և նշել, որ այդ ուղղությամբ ևս արձանագրվել է զգալի առաջընթաց:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում տարածաշրջանում ստեղծված հնարավորությունների, մեր երկրում TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։