Էրդողանը շնորհակալություն է հայտնել Թրամփին. նա «շատ գոհ» է Գազայի հրադադարից

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայում հրադադարի առաջին փուլի շուրջ և շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պատերազմը դադարեցնելու ջանքերի համար, գրում է Turkish Minute-ը։

«Ես շատ գոհ եմ, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բանակցությունները հանգեցրին Գազայում հրադադարի։ Ես հատկապես շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ նախագահ պարոն Թրամփին, որը ցուցաբերել է անհրաժեշտ քաղաքական կամք՝ Իսրայելի կառավարությանը հրադադարի հարցում խրախուսելու համար»,- գրել է Էրդողանը X-ում։

Նա հավելել է, որ Թուրքիան, որը սերտորեն ներգրավված է եղել բանակցություններում և իր թիմն է ուղարկել Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ընթացող բանակցություններին, «ուշադիր կհետևի համաձայնագրի խիստ կատարմանը»։ Համաձայնագիրը, որը կստորագրվի Եգիպտոսում հինգշաբթի, ենթադրում է մնացած պատանդների ազատ արձակում և կարևոր քայլ է երկամյա պատերազմի ավարտի ուղղությամբ, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել և մարդասիրական աղետ սանձազերծել։

Եվրամիությունը նույնպես ողջունել է Գազայի հատվածում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ մշակված խաղաղության ծրագիրը: ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը X-ում գրառման մեջ համաձայնագիրն անվանել է «բեկումնային առաջընթաց»:

«Գազայի խաղաղ կարգավորման առաջին փուլի վերաբերյալ համաձայնագիրը նշանակալի առաջընթաց է: Դա դիվանագիտական ​​մեծ նվաճում է և իրական հնարավորություն՝ վերջ դնելու ավերիչ պատերազմին և ազատելու բոլոր պատանդներին: Եվրամիությունը կանի ամեն ինչ՝ այս համաձայնագրի իրականացմանն աջակցելու համար»,- ընդգծել է նա:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ հայտարարել է, որ համաձայնագիրը «լավատեսություն է ներշնչում» և «նոր հույս տալիս պատանդներին ու նրանց ընտանիքներին, Գազայի ժողովրդին և ամբողջ տարածաշրջանին»։

«Երկար ժամանակ անց առաջին անգամ տարածաշրջանում խաղաղության իրական հեռանկար կա։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ կատարել իրենց պարտավորությունները, դադարեցնել պատերազմը և հարթել ճանապարհը երկարատև խաղաղության համար։ Գերմանիան կշարունակի վճռականորեն աջակցել այս գործընթացին»,- գրել է նա X-ում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի