Ուկրաինայից Վրաստան ներմուծված պայթուցիկ նյութերի գործով հետաքննության նոր մանրամասներ են հայտնի դարձել, գրում է վրացական Առաջին ալիքը։ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի երկու քաղաքացիների ձերբակալման և 2.4 կգ «հեքսոգեն» պայթուցիկ նյութի առգրավման մասին։ Գերատեսչության տվյալներով՝ սեպտեմբերի 10-ին ուկրաինական համարանիշներով Mercedes-Benz բեռնատարը Թուրքիայից հատել է Վրաստանի սահմանը և երկիր մտել Սարփիի անցակետով։ …

