Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հնչեցրած գնահատականների առնչությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Մայիսի 16-ին Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, հնչեցրել է իրականությունը խեղաթյուրող մի շարք պնդումներ և անհիմն գնահատականներ լրագրողական կազմակերպությունների հասցեին։ Հեռարձակման ոլորտը …