Աֆղանստանը և Պակիստանը նոյեմբերի 6-ին Ստամբուլում կվերսկսեն խաղաղության բանակցությունները, կերկարաձգեն հրադադարի ռեժիմը. Թուրքիայի ԱԳՆ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Աֆղանստանը և Պակիստանը համաձայնել են վերսկսել խաղաղության բանակցությունները Ստամբուլում նոյեմբերի 6-ին, իսկ մինչ այդ պահպանել հրադադարը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Կողմերը համաձայնել են շարունակել հրադադարը։ Դրա իրականացման եղանակները կքննարկվեն և կորոշվեն Ստամբուլում 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Աֆղանստանի և Պակիստանի միջև Թուրքիայի և Կատարի միջնորդությամբ անցկացված բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի պահպանման վերաբերյալ։ Համատեղ գրավոր հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 25-ից 30-ը Ստամբուլում անցկացվել են հանդիպումներ չորս երկրների մասնակցությամբ՝ հոկտեմբերի 18-19-ին Դոհայում առաջին անգամ համաձայնեցված հրադադարի ռեժիմն ամրապնդելու համար։

Կողմերը նաև համաձայնել են ստեղծել մոնիթորինգի և ստուգման մեխանիզմ՝ խաղաղությունն ապահովելու և ցանկացած խախտող կողմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թուրքիան և Կատարը գնահատում են Աֆղանստանի ու Պակիստանի «ակտիվ ներդրումը» գործընթացում և պատրաստ են շարունակել աջակցել երկարատև խաղաղության և կայունության ապահովման ջանքերին։

Վերջերս սահմանային բախումներից հետո Պակիստանը և Աֆղանստանը հոկտեմբերի 15-ին հայտարարել էին 48-ժամյա հրադադարի մասին, որը հետագայում երկարաձգել էր՝ մինչև Դոհայում Թուրքիայի և Կատարի աջակցությամբ կայանալիք բանակցությունների ավարտը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի