Վայոց ձորի Խաչիկ գյուղում կրկին եռ ու զեռ է լինելու։ Անցկացվելու է ավանդույթ դարձած ամենահամեղ ու քաղցր միջոցառումներից մեկը՝ Գաթայի փառատոնը։ Արդեն 9-րդ անգամ Խաչիկ գյուղում Գաթայի փառատոնը վերածվում է մեծ տոնախմբության՝ ներգրավելով ինչպես տեղացիներին, այնպես էլ այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկներին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը նշել է, …

