Բաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատաքննությունը

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Բաքվի  զինվորական դատարանում հոկտեմբերի 31-ին  ավարտվել է Արցախի ղեկավարների ու տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով քննությունը․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նիստը կայացել է դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Հայ գերիները նախ միջնորդություններ են ներկայացրել։ Այս մասին անդրադարձել ենք։

Մադաթ Բաբայանի փաստաբանի միջնորդությունը դատարանը թողել առանց քննարկման։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը պատասխանել է  իր փաստաբանի հարցերին՝ նախորդ նիստում իր կողմից ներկայացված ապացույցների հետազոտման վերաբերյալ։

Ավելի ուշ Լևոն Մնացականյանի պաշտպանը հայտարարել է, որ վերջինիս  հետ հանդիպման ժամանակ ինքը նրան է փոխանցել իր անձնական արխիվից մի քանի փաստաթղթեր՝ այն անձի քրեական գործում ներառելու համար, որի իրավունքները  պաշտպանում է, և ներկայացրել դրանք դատարանին։

Լևոն Բալայանի փաստաբան Սագի Մամեդովը նույնպես հայտարարել է, որ ցանկանում է կոնֆիդենցիալ  հանդիպել իր պաշտպանյալին։

Դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, որ ընդմիջման ժամանակ իրենց համար  կապահովվեն անհրաժեշտ պայմանները։

Դատական ​​նիստի ավարտին նախագահող դատավորը լսել է  կողմերի կարծիքները դատական ​​քննության ավարտի  վերաբերյալ։

Կողմերը չեն առարկել  դատական ​​քննության ավարտի համար։

Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը հայտարարել է, որ մեղադրական  կողմը գոհ է դատական ​​նիստի ընթացքում ներկայացված ապացույցներից։

Նախագահող դատավորը հայտարարել է  դատաքննության ավարտի մասին և ևս մեկ անգամ հիշեցրել գործի մասնակիցներին, որ կողմերը կարող են հղում կատարել միայն դատավարության ընթացքում հետազոտված ապացույցներին։

Դրանից հետո պետական ​​մեղադրանքին աջակցող դատախազները դիմել են դատարանին  խնդրանքով ժամանակ տալ մինչև նոյեմբերի 3-ը՝ իրենց ելույթների համար։

Որոշվել է  կողմերի ելույթները սկսել հաջորդ դատական ​​նիստում։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է  նոյեմբերի 3-ին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի