Բաքվի դատարանում շինծու գործերով նիստում հայ գերիները միջնորդություններ են ներկայացրել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի ղեկավարների, հայ գերիների շինծու գործերով հեթական դատական նիստը՝ փաստաթղթերի ներկայացմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը միջնորդությամբ է հանդես՝ խնդրելով հանցավոր խումբ ստեղծելու հետ կապված մեղադրանքը հանել քրեական գործից և քննարկել առանձին վարույթում։ Նրա փաստաբան Վալեհ Գուրբանովը պաշտպանել է միջնորդությունը։

Պետական ​​մեղադրող Ֆուադ Մուսաևը նշել է, որ նման միջնորդությունը դատավարության ներկայիս փուլի քննարկման առարկա չի հանդիսանում։

Կողմերի փաստարկները լսելուց հետո դատարանը, տեղում խորհրդակցություն անցկացնելուց հետո, մերժել է  միջնորդությունը՝ այն անհիմն համարելով։

Մադաթ Բաբայանի փաստաբան Լեյլա Նամազզադեն էլ միջնորդություն  է ներկայացրել՝ խնդրելով բացառել իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործի որոշ տարրեր։ Բաբայանը հայտնել է  իր համաձայնությունը միջնորդությանը։ Պետական ​​մեղադրող Տարանա Մամեդովան միջնորդել է, որ այն չբավարարվի դատավարության այս փուլում։

Դատարանը նշել է, որ միջնորդությունը կքննարկվի խորհրդակցական սենյակում, և կտրվի պատասխան։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի