Ռուսական զորքերը սեպտեմբերի լույս 17-ի գիշերը համապարփակ հարված են հասցրել Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտարարել է «Ուկրզալիզնիցա» ընկերության (Ուկրաինական երկաթուղիներ) ղեկավար Ալեքսանդր Պերցովսկին, գրում է Current time-ը։ Ընկերության տվյալներով՝ հարձակումն ազդել է ենթակայանների վրա։ «Որոշ գնացքներ աշխատում են փոփոխված երթուղիներով, իսկ 20 պահեստային դիզելային շոգեքարշներ արդեն շահագործվում են։ Մեր դիսպետչերները մի շարք գնացքներ կանգնեցրել …

