Ուկրաինան և Ռուսաստանը զոհերի մարմիններ են փոխանակել։ Ուկրաինային է վերադարձվել 1000 մարմին, որոնք, ըստ Ռուսաստանի պնդումների, պատկանում են ուկրաինացի զինծառայողներին։ Այս մասին հայտնել է ռազմագերիների հետ վերաբերմունքի հարցերով Ուկրաինայի համակարգող շտաբը, գրում է Current time-ը։ Շտաբի տվյալներով՝ Ուկրաինայի իրավապահ մարմինների քննիչները, ՆԳՆ դատաբժշկական հաստատությունների հետ համատեղ, շուտով կանցկացնեն անհրաժեշտ փորձաքննությունները և կբացահայտեն հայրենադարձված մարմինների ինքնությունը։ …

