Պետք է զգույշ լինենք պատմության հետ. Փաշինյանն արձագանքում է Ալիևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Օրբելի Ֆորում-2025»-ի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ արված հայտարարություններին։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ալիևը հայտարարել է, թե իրենց հարուստ պատմությունը տարիներ շարունակ «խեղաթյուրվել է Հայաստանի և հայկական սփյուռքի կողմից»։ Նշել է, թե այսօրվա Հայաստանի տարածքում գտնվող տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունի։ 

«Սևանա լիճն այդ քարտեզների վրա չկա։ Գյոյչա լիճը կա, և մեր կողմից օգտագործվող մյուս բոլոր պատմական տեղանուններն այնտեղ  արտացոլված են։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները, որպեսզի որևէ մեկը ասի՝ մենք խաբում ենք։ Սա արել է Ցարական Ռուսաստանը»,- հայտարարել է Ալիևը։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը, քաղաքական առումով,  ավարտված է, լուծված է, սակայն սոցիալ-հոգեբանական առումով՝ ոչ։

«30 և ավելի տարվա սոցիալ-հոգեբանությունը մի երևույթ չէ, որն ուղղակի կարելի է անջատիչը անջատելով և արգելակները քաշելով կանգնեցնել, և հետևաբար, այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում: Արտահայտվում է մամուլում, հանրային շրջանակներում, փորձագիտական շրջանակներում, արտահայտվում է անգամ երկրների առաջնորդության մակարդակում, և մենք պետք է նաև այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք: Բայց հնարավո՞ր է դա կանգնեցնել: Այո, հնարավոր է: Ինչպե՞ս: Քաղաքական առաջնորդությամբ։ Կարծում եմ՝ հենց քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մի հարցի. մենք ի՞նչ ենք ուզում լինել. մենք ուզում ենք լինել պատմության սպառո՞ղ, թե՞ մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող»,-նշել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է՝ պետք է զգույշ լինել պատմության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան