«Քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գյոյչա․ մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր»․ Ալիև

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

«Մեր հարուստ պատմությունը տարիներ շարունակ խեղաթյուրվել է Հայաստանի և հայկական սփյուռքի կողմից, և այս ուղղությամբ մեր դեմ քարոզչությունը շարունակվում է այսօր։ Հետևաբար, մենք պետք է մեր սեփական ճշմարտությունը դնենք ամեն ինչից վեր»։ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ես այս մասին խոսել եմ 10 տարի առաջ՝ ակադեմիայի 70-ամյակին։ Այսօր ես կրկին ուզում եմ ասել՝ մենք պետք է ուսումնասիրենք և տարածենք մեր պատմությունը։ Ադրբեջանի քաղաքացիները, Ադրբեջանի երիտասարդությունը պետք է իմանան մեր հարուստ պատմությունը»,- ասել է Ալիևը։

Ըստ նրա՝ ադրբեջանական ժողովուրդը, իբր, ապրել և շարունակում է ապրել հսկայական տարածքում, և ադրբեջանական բնակչությունն ապրում է երկրի  սահմաններից դուրս ամենուրեք։

«Նրանք նաև ապրել են Հայաստանում, բայց այնտեղից վտարվել են։ Ես վստահ եմ, որ նրանք կրկին կապրեն այնտեղ,  որովհետև այսօր, բոլոր հարևան երկրների հետ մեր սահմաններին, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական բնակչությունն ապրում է իր հին պատմական հողերի վրա։ Ադրբեջանցիները երբեք չեն տառապել անջատողականության հիվանդությամբ։ Մեր ժողովուրդը ներդրում է ունեցել այն երկրների պետականության կայացման գործում, որտեղ ապրում է, և այսօր ոչ մի երկրում ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծել և չեն ստեղծի որևէ պետության կամ այլ ժողովրդի համար։ Հետևաբար, այսօրվա Հայաստան ադրբեջանցիների վերադարձը չպետք է վախեցնի Հայաստանի ժողովրդին և պետությանը։ Մենք պետք է մեր պատմական հողերը վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Այստեղ, իհարկե, հիմնական պատասխանատվությունն ընկնում է պետության վրա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Միաժամանակ, Ալիևն անցել է պատմական քարտեզների կեղծմանը։

«Բավական է նայել 20-րդ դարի սկզբին Ցարական Ռուսաստանի կողմից հրատարակված քարտեզներին, որպեսզի տեսնեք, որ այսօրվա Հայաստանի տարածքում գտնվող տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունի։ Սևանա լիճն այդ քարտեզների վրա չկա։ Գյոյչա լիճը կա, և մեր կողմից օգտագործվող մյուս բոլոր պատմական տեղանուններն այնտեղ  արտացոլված են։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները, որպեսզի որևէ մեկը ասի՝ մենք խաբում ենք։ Սա արել է Ցարական Ռուսաստանը։ Նույն Ցարական Ռուսաստանը, որը մի ժամանակ տեղահանել է հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից և բնակեցրել նրանց մեր ղարաբաղյան հողում՝ փոխելու մեր էթնիկ և կրոնական կազմը։ Պետք է հրատարակվեն ավելի շատ գիտական ​​աշխատանքներ, նույնիսկ փոքր գրքույկներ, որպեսզի և՛ ադրբեջանական երիտասարդությունը, և՛ միջազգային հանրությունը կարողանան մոտիկից ծանոթանալ պատմությանը, միաժամանակ մեր վերադարձը ժամանակակից Հայաստան հնչի լիովին տրամաբանական և արդարացի»,- հայտարարել է Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի