Հայաստանի առաջնությունն ունի նոր առաջատար․ տուրի տեսաամփոփումը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի արդյունքում տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։

Տուրի կենտրոնական խաղում փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել է գործող չեմպիոն «Նոային» և, շրջանցելով «Ալաշկերտին», գլխավորել է մրցաշարային աղյուսակը։ Հյուրերին հաղթանակ են բերել Ժիրայր Շաղոյանի ու Արմեն Համբարձումյանի խփած գոլերը։

Երկրորդ տեղ նահանջած «Ալաշկերտը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվել է «Գանձասարին», որի հաղթական գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփել է Լևոն Պետրոսյանը։

«Փյունիկը» 2։1 հաշվով արտագնա հաղթանակի է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ, «Ուրարտուն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Արարատին», իսկ Չարենցավանի «Վանը» Գյումրիում հաղթանակ է կորզել «Շիրակի» նկատմամբ։ «Վանի» հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել է «Շիրակի» ու Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Հրայր Մկոյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 39-ամյա Մկոյանը դարձել է Հայաստանի առաջնություններում «Վանում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։

«Արարատ-Արմենիան» 11 խաղից հետո 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 12 հանդիպում անցկացրած «Ալաշկերտը» հավաքել է 25 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Ուրարտուն» 12 խաղում վաստակել է 24 միավոր։ Լավագույն հնգյակում են նաև «Փյունիկը» (11 խաղ, 22 միավոր) և «Նոան» (11 խաղ, 21 միավոր)

Fastex Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Նոա» – «Արարատ-Արմենիա»` 1-2

Հելդեր Ֆերեյրա, 48 – Ժիրայր Շաղոյան, 21, Արմեն Համբարձումյան, 86

«Գանձասար» – «Ալաշկերտ»` 1-0

Լևոն Պետրոսյան, 47

Հեռացում` Մոմո Տուրե, 80 («Ալաշկերտ»)


ԲԿՄԱ – «Փյունիկ»` 1-2

Արթուր Ասկարյան, 57 – Էրիկ Օկանսի, 12, Խավի Մորենո, 65 (11մ)

«Արարատ» – «Ուրարտու»` 0-1

Անտոն Բրատկով, 14


«Շիրակ» – «Վան»` 2-3

Ջեսի Ակիլա, 22, Գագիկ Ակուլյան, 62 – Կաուա Սիլվա Ֆերեյրա, 58, Ջեֆերսոն Գրանադո, 75, Հրայր Մկոյան, 90+5 (11մ)