Բաքվում շինծու գործերով նիստում ՀՀ-ին մեղադրել են, իբր, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու մեջ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է կայացել Բաքվի զինվորական դատարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախորդ նիստում կողմերը հայտարարել էին, որ առարկություններ չունեն դատաքննության ավարտի վերաբերյալ և գոհ են ներկայացված ու հետազոտված ապացույցներից։

Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը հայտարարել է, որ դատական ​​գործընթացի ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերը հաստատում են, թե «Արցախի ղեկավարների հիմնական նպատակն էր՝ ցանկացած գնով հասնել Ադրբեջանից Ղարաբաղի շրջանի անջատմանը և այդ տարածքների օկուպացիային»։

Ընդգծվել է, թե, իբր, «Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ սանձազերծված զինված հակամարտությունը պետք է որակվի որպես ագրեսիվ պատերազմ՝ միջազգային իրավունքի համաձայն», և 1988-1994 թվականների պատերազմի արդյունքում «օկուպացվել է Ադրբեջանի 12 քաղաք, 18 ավան և 895 գյուղ»:

Նշվել է, թե հայ գերիները, որոնք ներկայացվում են որպես հերոսներ, միջազգային իրավունքի համաձայն, իբր, «անձինք են, որոնք կատարել են ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ»։

Ներկայացվել են բաժիններ՝ կապված, իբր, «պատերազմի շարունակության, օկուպացված տարածքներում անօրինական բնակավայրերի ստեղծման, Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում իշխանության բռնի զավթման և անօրինական կառավարման ռեժիմի հաստատման, Ադրբեջանի  ռազմական զինանոցին վնաս հասցնելու, ինչպես նաև զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի և այլ սարքավորումների տեղափոխման և տեղակայման, Ադրբեջանի տնտեսությանը դիտավորյալ վնաս հասցնելու և  ահաբեկչության ֆինանսավորման փաստերի հետ»։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 6-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի