Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում դատախազներն անցել են ճառերին

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի ղեկավարների և այլ գերիների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պետական մեղադրանքը պաշտպանող դատախազներին իրենց դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն է ընձեռվել։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը հայտնել է, որ տարվա ընթացքում անցկացվել է մոտ 100 դատական ​​նիստ։ Փաստաթղթերն ու ապացույցներն ուսումնասիրվել են ավելի քան 500 ժամ։

«Հարցաքննվել են մեղադրյալները, տուժողները և վկաները։ Դատական ​​նիստերի ընթացքում վերանայվել են նախաքննության ընթացքում հավաքված ապացույցները, ինչպես նաև պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցները։ Որպես մեղադրանքի կողմ՝ մենք կարծում ենք, որ ներկայացված ապացույցների հիման վրա հաստատվել է մեղադրյալների մեղավորությունը 1988 թվականից ի վեր կատարված բազմաթիվ քրեական հանցագործությունների համար»,- հայտարարել է դատախազը։

Նշվել է, որ հայ գերիների  ցուցմունքներում ներկայացված մեղադրանքները կվերանայվեն։ Նորից կգնահատվեն «հանցագործությունները» և դրանցում հայ գերիների դերը, իբր, հաստատող ապացույցները։

Նշվել է, թե, ընդհանուր առմամբ, հայ գերիները մեղադրվում են, իբր, «հայկական պետության և նրա ստեղծած հանցավոր կազմակերպության կողմից կատարված հանցագործություններին ուղղակի կամ անուղղակի մասնակցության մեջ, որը բաժանված է 15 գլխի, նրանց գործունեության ժամանակահատվածներին համապատասխան՝ 1988 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը»։

Վյուսալ Ալիևը նշել է, որ մեղադրական եզրակացությունը բաղկացած է վեց մասից։

Դատական նիստը շարունակվում է։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատաքննությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի