Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է օգոստոսի 3-ին Երևանում կայանալիք մենահամերգին։ «Այս ամառը ազատության և լիարժեք վայելքի տոն է։ Այսօր երեկոյան կհանդիպենք Երևանում»,- գրել է երգչուհին։ Հիշեցնենք, որ ժամը 20:30-ին տեղի կունենա երգչուհու համերգը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես կգա Սնուփ Դոգի …

