Վրաստանի Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել երեք ընդդիմադիր կուսակցություններն արգելելու վերաբերյալ իշխող ուժի հայցը

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Վրաստանի Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել «Վրացական երազանք» կուսակցության կողմից ներկայացված հայցը, որով իշխող ուժը պահանջում է դադարեցնել երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը: Հոկտեմբերի 31-ով թվագրված փաստաթուղթը հրապարակվել է դատարանի կայքում նոյեմբերի 4-ին, գրում է The Insider-ը։

Վրաստանի խորհրդարանի 88 պատգամավորների անունից ներկայացված դատական ​​հայցը պահանջում է հակասահմանադրական ճանաչել «Միացյալ ազգային շարժում», «Հանուն փոփոխությունների կոալիցիա» և «Ուժեղ Վրաստան – Լելո» կուսակցություններն ու արգելել նրանց գործունեությունը։ Երեք կուսակցություններն էլ խորհրդարան են մտել 2024 թվականի հոկտեմբերի ընտրություններում, սակայն հրաժարվել են վերցնել մանդատները՝ պնդելով, որ ընտրությունները կեղծվել են «Վրացական երազանքի» օգտին, որը մեծամասնություն է ստացել։

Հայցվորներն ընդդիմադիր կուսակցություններին մեղադրում են երկրի հիմնարար օրենքը խախտելու մեջ:

«Վրաստանի Սահմանադրությունն անընդունելի է համարում այնպիսի քաղաքական կուսակցության ստեղծումը և գործունեությունը, որի նպատակը Վրաստանի սահմանադրական կարգի բռնի տապալումը կամ փոփոխությունն է, երկրի անկախության խախտումը կամ տարածքային ամբողջականության խախտումը»,- նշվում է հայցում:

Հայցվորների պնդմամբ՝ ներկայիս ընդդիմադիր ուժերը պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար 2004-2012 թվականներին, երբ իշխանության գլուխ էր Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը, ինչպես նաև դրանից հետո խորհրդարանի աշխատանքը խաթարելու փորձերի համար։

«Երկրի անկախության նկատմամբ ոտնձգություն և տարածքային ամբողջականության խախտում» մեղադրանքները վերաբերում են 2008 թվականի պատերազմի հետ կապված իրադարձություններին, ինչպես նաև կուսակցությունների կոչերին՝ 2022 թվականից սկսած Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու։

Սահմանադրական դատարանը պետք է հայցը քննի ինը ամսվա ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի