«Վրացական երազանք»-ը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր կուսակցություններն արգելելու համար

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել երեք ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը: Գրանցման որոշումը կկայացվի առաջիկա երեք օրերի ընթացքում։ «Վրացական երազանք»-ը պահանջում է, որ երեք ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները ճանաչվեն հակասահմանադրական։

Խոսքը «Միացյալ ազգային շարժում», «Փոփոխությունների համար կոալիցիա» և «Հզոր Վրաստան – Լելո» կուսակցությունների մասին է։

2025 թվականի հուլիսի 17-ին «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ իրենք պահանջելու են «Լելո» և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունները հակասահմանադրական ճանաչել՝ չնայած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նրանց մասնակցությանը: Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցության վերաբերյալ որոշումը փոխվել է խորհրդարանում քաղաքական ուժի աշխատանքը սկսելուց հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի իշխող կուսակցությունը պահանջում է արգելել երեք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը։

Վերջին ամիսներին «Վրացական երազանքը» մի շարք օրենքներ է ընդունել, որոնք խախտում են հավաքների և խոսքի ազատության իրավունքները: Մասնավորապես, ընդունվել է օրենք, որը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս, բացի կուսակցությունն արգելելուց, պահանջել կոնկրետ քաղաքական գործիչների գործունեության սահմանափակումներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի