Վրաստանի իշխող կուսակցությունը պահանջում է արգելել երեք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սահմանադրական հայց է ներկայացրել՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել երեք խոշորագույն ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում», «Փոփոխությունների համար կոալիցիա» և «Հզոր Վրաստան – Լելո» կուսակցությունների գործունեությունը։ Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ընտրական շեմը հաղթահարել է չորս կուսակցություն։ Դրանցից երեքը բոյկոտում են խորհրդարանը՝ համարելով ընտրությունների արդյունքները կեղծված։

«Վրացական երազանքը» Սահմանադրական դատարան չի դիմել ընդդիմադիր միայն մեկ՝ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության դեմ, որը խորհրդարանական գործունեությունը սկսել է հոկտեմբերի 28-ին։

«Ապացույցները հաստատում են, որ համապատասխան քաղաքական կուսակցությունները գրեթե անընդհատ մերժում են գործող կառավարության և իշխող կուսակցության ներքին և արտաքին քաղաքականության լեգիտիմությունը, և, հետևաբար, դրանց սահմանադրականությունը։ Դրանով այս կուսակցությունները ընդունում են, որ կուսակցություններից մեկը՝ կամ իրենք, կամ իշխող կուսակցությունը, անխուսափելիորեն պետք է ճանաչվի հակասահմանադրական։ Մեր բողոքը ապացույցներ է ներկայացնում, որ այս քաղաքական ուժերը առաջնորդվում են հակասահմանադրական նպատակներով»,- հայտարարել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ առայժմ անհրաժեշտություն չկա արգելելու այնպիսի կուսակցություններ, ինչպիսիք են «Դրոան», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Աղմաշենեբելիի ռազմավարությունը», «Եվրոպական Վրաստանը», «Ֆեդերալիստները» և «Հանրապետական ​​կուսակցությունը»։ Սակայն Պապուաշվիլին հավելել է, որ դրանք հակասահմանադրական ճանաչելու հարցը կարող է բարձրացվել ավելի ուշ, եթե այդ կուսակցությունները «զգալի ազդեցություն ձեռք բերեն քաղաքական գործընթացների վրա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի