Հոկտեմբերի 11-ին, ժամը 17:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև գյուղում հրդեհ է բռնկվել: Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է Տաթև գյուղի 18-րդ փողոցի երկհարկանի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է …

