ՌԴ-ն Ադրբեջանով Հայաստան կուղարկի ևս 132 վագոն ցորեն

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

Մինչև 2026 թվականի հունվարի վերջ Ռուսաստանը ցորենով լի ևս 132 երկաթուղային վագոն կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի միջով անցնող նոր երկաթուղային երթուղով։ Ուսումնասիրվում է այս երթուղով այլ կատեգորիաների բեռներ տեղափոխելու հնարավորությունը, հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։

Ռուսաստանը երկաթուղով Ադրբեջանի միջոցով Հայաստան է հասցրել հացահատիկի առաջին խմբաքանակը։ Հաղորդվում է, որ «Ռուսական երկաթուղիները» կազմակերպել է ավելի քան 1000 տոննա ցորենի փոխադրում Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից դեպի Հայաստան՝ Դալարիկ կայարան։

«Մինչև 2026 թվականի հունվարի վերջը այս երթուղով նախատեսվում է ուղարկել ցորենով ևս 132 երկաթուղային վագոն։ Քննարկվում են նաև այլ բեռների կատեգորիաների տեղափոխումները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե նոր լոգիստիկ երթուղին հնարավոր է դարձել Ադրբեջանով Հայաստան բեռների տարանցման վերսկսման շնորհիվ։

«Սա առաջին նման բեռնափոխադրման դեպքն է 1990-ական թվականներից ի վեր»,- ընդգծել է  ՌԴ  տրանսպորտի նախարարությունը։

Հիշեցնենք, որ ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) արդեն ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի