«Սիգմայի» մարզիչը ֆավորիտ է համարում «Նոային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեխիայի գավաթակիր «Սիգմայի» գլխավոր մարզիչ Տոմաշ Յանոտկան անդրադարձել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպմանը։

«Մեկ տարի առաջ դիտել ենք «Նոայի» հաղթական խաղը «Մլադա Բոլեսլավի» դեմ։ Պետք է ասեմ, որ այդ ժամանակ պատկերացում չունեի Հայաստանի առաջնության ու հայկական ակումբների որակների մասին, այդ արդյունքը զարմացրեց ինձ։ Ավելի ճիշտ՝ այն ամենը, ինչ կատարվում էր դաշտում։ Այդ ժամանակ «Նոան» արժանի հաղթանակ տարավ։ Սակայն մենք այդ հանդիպման տեսագրությունը չենք օգտագործել այս խաղին նախապատրաստվելիս։ Վերլուծել ենք «Նոայի» խաղերը Կոնֆերենցիաների լիգայի այս մրցաշրջանում։

Մենք բավականաչափ նյութ ունենք պատրաստվելու համար, որպեսզի գերազանցենք «Նոային»։ Գիտենք, որ մրցակցի ֆուտբոլիստները՝ հատկապես լեգեոնականները, ունեն անհատական բարձր որակներ։ Մենք գիտակցում ենք «Նոայի» ուժը՝ հատկապես տնային խաղերում։

«Նոան» խաղակցված թիմ է, և եթե մենք ցանկանում ենք հաղթել, պետք է շատ կենտրոնացված գործենք պաշտպանությունում, չեզոքացնենք մրցակցի ուժեղ կողմերը և ակտիվ լինենք առջևի գծում։ «Նոան» քիչ գոլեր է բաց թողնում»,- նախախաղային ասուլիսում ասել է չեխ մասնագետը։

Հարցին, թե ով է այս հանդիպման ֆավորիտը, Տոմաշ Յանոտկան նշել է․ «Կարծում եմ՝ դաշտի տերերը։ Լիգայի փուլի մեկնարկից առաջ նրանց՝ հաջորդ փուլ դուրս գալու գործակիցն ավելի բարձր էր, քան մերը։ Բացի այդ, տնային խաղի գործոնը շատ կարևոր է եվրագավաթներում։ «Նոան» երկրի չեմպիոնն է։ Մենք տեսնում ենք մրցակցի ուժն ու հարգում նրա մակարդակը։ Մյուս կողմից, կարծում եմ՝ դաշտ դուրս կգանք վճռականությամբ լի։ Ցանկանում ենք զարգացնել մեր փորձը»։

«Նոա» – «Սիգմա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21։45-ին։ 2 խաղից հետո հայկական ակումբն ունի 4, իսկ չեխական թիմը՝ 1 միավոր։ Կոնֆերենցիաների լիգայի նախորդ 2 տուրերում «Նոան» 1։0 հաշվով հաղթել է խորվաթական «Ռիեկային» ու ոչ-ոքի գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ: «Սիգման» 0։2 հաշվով պարտվել է իտալական «Ֆիորենտինային» ու ոչ-ոքի խաղացել լեհական «Ռակուվի» հետ։

Լիգայի փուլում Հայաստանի չեմպիոնը խաղալու է նաև շոտլանդական «Աբերդինի» (նոյեմբերի 28), լեհական «Լեգիայի» (դեկտեմբերի 11) ու Կիևի «Դինամոյի» (դեկտեմբերի 19) հետ։