Աշխատանքային այցով ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 21-ին մասնակցել է Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը։ «Հանրապետության նախագահը շնորհավորել է ներկայացուցչության աշխատակազմին և հայկական պատվիրակությանն օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ հանուն Հայաստանի զարգացման, բարեկեցության ու խաղաղության»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։ «Անկախության օրը …

