Ադրբեջանի բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին՝ թուրքական բանակի հետ համագործակցությամբ․ Ալիևն ընդունել է ՆԱՏՕ-ի պատվիրակությանը

Լուրեր

24.11.2026 | 13:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում
24.11.2026 | 13:06
Չեմպիոնների լիգայի հանդիպումը կարող է չեղարկվել առյուծի պատճառով
24.11.2026 | 13:02
Երևանում 7 անձ է ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
24.11.2026 | 12:12
«TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:10
Փաշինյանը Ռումինիա է մեկնել // Հայ ուռուցքաբանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, և այս հարցում սերտորեն համագործակցում է թուրքական բանակի հետ։ Այս առումով նա անդրադարձել է Ադրբեջանի՝ դաշինքի հետ հարաբերությունների ընդլայնման դերին։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկեր, բարձր է գնահատվել ադրբեջանական Զինված ուժերի ներդրումն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» գործողությանը և Բաքվի ներդրումը որպես տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն։

Քննարկվել են  նաև Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։

Բացի այդ, ՆԱՏՕ-ի պատվիրակության անդաները շնորհավորել են Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողությունների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի