ՌԴ-ն կրկին հարձակվում է կարևոր ենթակառուցվածքների վրա, պետք են նոր պատժամիջոցներ․ Զելենսկի

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ գիշերը երկրի վրա ռուսական հարձակմանը մասնակցել է 135 հարվածային  անօդաչու թռչող սարք։ Նա որպես օրինակ բերել է Դնեպրոպետրովսկի մարզի վրա հարվածը. Կամենսկի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է ութ մարդ, վնասվել է բնակելի շենք, երկաթուղային ենթակառուցվածք, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Նպատակակետերը մեր կրիտիկական ենթակառուցվածքներն են, այն ամենը, ինչը նպաստում է սովորական, խաղաղ կյանքին»,- գրել է Զելենսկին իր սոցցանցերում։

Նա կրկին հայտարարել է, որ անհրաժեշտ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և որոշում կայացնել սառեցված ռուսական ակտիվների վերաբերյալ։

Հաղորդվում է նաև, որ Խարկովի մարզի Բոգոդուխովի շրջանում վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորվել է վեց մարդ։ Այս մասին հայտնել է վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Վիրավորների թվում են 49-ամյա տղամարդ, 18-ամյա տղամարդ, 33, 53 և 47 տարեկան կանայք ու 10-ամյա աղջիկ։

Բացի այդ, Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնում է, որ 37-ամյա կին է վիրավորվել Զապորոժիեի շրջանի գյուղերից մեկի վրա ռուսական հարվածի հետևանքով։ Փրկարարները հայտնում են, որ նա հրաժարվել է հոսպիտալացումից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի