ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ներկայացրեց իր հեղինակած օրենսդրական փաթեթը, որը վերաբերում է հարկերի խուսափմամբ՝ առանց ակցիզավորման և դրոշմավորման ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակներն օտարելուն: Պատգամավորի խոսքով՝ նպատակն է ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներն օտարելու համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենգրքում սահմանված պատասխանատվության շրջանակում որոշակիացնել խախտում …

