Ինչ գույք է վերադարձվել ՀՀ-ին․ Դատախազությունը 10 ամիսների հաշվետվություն է ներկայացրել

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

Դատախազությունը տասն ամիսների ընթացքում,  պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, պետությանն է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գույք և դրամական միջոց․ հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 5 միլիարդ 947 միլիոն դրամ արժեքով գույք և դրամական միջոց: Դրանցից 5 միլիարդ 697 միլիոն դրամը գույքերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարն է, մնացածը՝ դրամական միջոցները:

Մասնավորապես՝

  • Երևան քաղաքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 4 միլիարդ 621 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9.6376 հա մակերեսով հողամասերի և 6 քմ մակերեսով շինությունների նկատմամբ:

Երևան քաղաքում պետությանը վերադարձված հողատարածքներից 5-ը գտնվում են Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում, մեկը՝ Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում, երկուսը՝ Երևան քաղաքի Ղափանցյան 59 և 59/11 հասցեներում:

  • Մարզերում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 557 միլիոն 675 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 24.2624 հա մակերեսով հողամասերի նկատմամբ:

Մարզերում պետությանը վերադարձված 5 հողատարածքները գտնվում են Ծաղկաձոր քաղաքում, մնացած գույքերը՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում:

  • Համայնքների սեփականության իրավունքն է գրանցվել 20 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2.9 հա մակերեսով հողամասերի նկատմամբ:
  • Համայնքի տիրապետմանն են վերադարձվել 290 միլիոն 307 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2.0275 հա մակերեսով հողամասեր:
  • Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա 248 միլիոն 970 հազար դրամ, որից 110 միլիոն 642 հազար դրամը փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ 138 միլիոն 328 հազար դրամի մասով դատական ակտերը հարկադիր կատարման փուլում են:

Դատախազական ակտերի հիման վրա՝ համայնքներին են վերադարձվել՝

  • 3 մանկապարտեզ,
  • 1 մարզադաշտ,
  • բնության 1 հուշարձան,
  • 2 պուրակ,
  • 209 միլիոն 159 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6.5 հա մակերեսով հողամաս:

Այսպիսով, 2025 թվականի 10 ամիսների ընթացքում դատական ակտերի հիման վրա՝ պետությանը կամ համայնքներին է վերադարձվել 40 անշարժ գույք  (2024 թվականին՝ 18 անշարժ գույք) (30 գույքի վերաբերյալ առկա են սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, 10 գույքի վերաբերյալ՝ իրավունքի դադարեցման և համայնքի տիրապետմանը վերադարձնելու վերաբերյալ ակտեր)»,- ասված է հաղորդագրությունում։