24 տարի առաջ սպանված Պողոս Պողոսյանի դին կարտաշիրիմվի՝ նոր փորձաքննություն իրականացնելու նպատակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

«Առագաստ» սրճարանում 24 տարի առաջ սպանված Պողոս Պողոսյանի դին կարտաշիրմվի՝ փորձաքննություն իրականացնելու նպատակով։ Այսօր նման որոշում կայացրեց Երևանի քրեական դատարանի դատավոր Կարեն ֆարխոյանը։

Պողոս Պողոսյանի գերեզմանը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում։ Փորձաքննությանն ընդգրկված փորձագետները դատարանի որոշմամբ կմասնակցեն արտաշիրիմման գործողությանը; Դատարան որոշեց նաև, որ գործով դատախազը, պաշտպանության կողմը և տուժողի իրավահաջորդն ու ներկայացուցիչը կարող են ներկա լինել գործողությանը։

Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը։ Այդ օրը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է սրճարան և, ըստ գործում առկա տվյալների, Պողոս Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ Ռոբ», ինչն էլ դարձել է Քոչարյանի թիկնապահների հետ վիճաբանության պատճառ։ Դեպքի առթիվ 2001 թվականին քրեական գործ է հարուցվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով, այսինքն՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելը, Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել։

Դեպքի վերաբերյալ, սակայն, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել Սթիվեն Նյուտոնի ներկայացուցիչները:

Ըստ Դատախազության՝ Նյուտոնի հայտարարությունն առերույթ վկայում է Պողոս Պողոսյանին կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին:

Այսպիսով, Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է համապատասխան վարույթ, ապա գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով գործը վերանայելու և 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռն ամբողջությամբ բեկանելու պահանջով։

Բողոքը բավարարվել է, գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

 

Արաքս Մամուլյան