Ինչպես պետք է իրականացվի Վրաստանում հուղարկավորված Պողոս Պողոսյանի դիակի արտաշիրիմումը

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Երևանի քրեական դատարանում այսօր շարունակվեց մեղադրող Ծովակ Մնացականյանի միջնորդության քննությունը 24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի դիակի կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար արտաշիրիմում կատարելու վերաբերյալ:

Նշենք, որ խոսքը «պրիվետ Ռոբ» արտահայտության համար Պողոս Պողոսյանի սպանության գործի մասին է: Այս գործով անզգույշ սպանության մեղադրանք է առաջադրվել այն ժամանակ նախագահ եղած Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանին, սակայն 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործով վկա Սթիվեն Նյուտոնը դիմել է Դատախազություն ու հայտնել, որ Պողոս Պողոսյանի նկատմամբ բռնություն են գործադրել մի խումբ անձինք և ոչ թե մեկ անձ:

Գործր վերաբացվել է, և մի քանի տարի քննությունից հետո միջնորդություն է ներկայացվել գործով կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որի համար անհրաժեշտ է արտաշիրիմում իրականացնել:
Պողոսյանը հուղարկավորված է Վրաստանի Հանրապետությունում:

Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը դեմ է արտաշիրիմում կատարելուն: Դատարանում դիրքորոշում է հայտնել, որ արտաշիրիմումը քննչական գործողություն է, որը չի կարող կատարվել դատարանի կողմից:

Բացի այդ՝ ըստ Հարությունյանի պաշտպանի՝ Հայաստանի կողմից ներգրավված փորձագետները չեն կարող փորձաքննություն իրականացնել, նրանք միայն արտաշիրիմման կատարմանը կարող են ներկա գտնվել:

Մինչդեռ մեղադրող Ծովակ Մնացականյանը պնդեց, որ իրավական փոխօգնության շրջանակներում պետք է կատարվի արտաշիրիմումը՝ նշելով այն կառուցակարգերը, որոնք առկա են իրավական փոխօգնության շրջանակներում: Ըստ մեղադրողի ՝ Հայաստանը պետք է իրավական փոխօգնության խնդրանքով դիմի Վրաստանի իրավապահներին:

Դատարանը հաջորդ նիստին այս հարցով որոշում կկայացնի:

Արաքս Մամուլյան