Խուզարկել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարի ու Զելենսկիի ընկերոջ՝ Թիմուր Մինդիչի տները

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել է, որ երկրի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) խուզարկություններ է անցկացրել Ուկրաինայի արդարադատության և էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշչենկոյի տանը, ինչպես նաև «Էներգոատոմ»-ում: NABU-ն պաշտոնապես հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության հետ համատեղ իրականացնում է «մեծածավալ գործողություն էներգետիկ ոլորտում կոռուպցիան բացահայտելու համար», գրում է Current time-ը։

Քննիչների տվյալներով՝ կազմվել է «լայնածավալ կոռուպցիոն սխեմա՝ ազդելու ռազմավարական պետական ​​ձեռնարկությունների, մասնավորապես, «НАЭК Энергоатом» ԲԲԸ-ի վրա»։

«15 ամսվա աշխատանք և 1000 ժամ ձայնագրություն։ Մանրամասները կհրապարակվեն ժամանակին»,- գրել են NABU-ի ներկայացուցիչները։

Բացի այդ, ըստ ուկրաինական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ նոյեմբերի 10-ի առավոտյան NABU-ն խուզարկություններ է անցկացրել գործարար, «Կվարտալ 95»-ի համասեփականատեր Թիմուր Մինդիչի տանը: Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք նրա գործը կապված է Գալուշչենկոյի հետ։

Նշվում է, որ Մինդիչը լքել է Ուկրաինան խուզարկությունից մի քանի ժամ առաջ:

Ուկրաինական լրատվամիջոցները Մինդիչին բնութագրել են որպես երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ընկեր և «Կվարտալ 95» ընկերության համասեփականատերերից մեկը։

Հետաքննող լրագրող Միխայիլ Տկաչը հայտնել է, որ 2021 թվականին Զելենսկիի ծննդյան երեկույթը տեղի է ունեցել Մինդիչի բնակարանում՝ «Կվարդալ 95» խմբի անդամների հետ։ Զելենսկին այդ ժամանակ պարզաբանել էր, որ տարեդարձը նշել է իր սեփական բնակարանում, և որ Մինդիչի բնակարանը գտնվում է նույն շենքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի