Գյումրիում հոկտեմբերի 2-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ կգործի նոր, բացառիկ ցուցահանդես՝ «Գորգերը՝ պատմության լուռ վկաներ» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությունը իրականացվում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի, Շիրակի երկրագիտական թանգարանի և «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի համատեղ ջանքերով։ Ցուցադրությունը հյուրընկալելու է Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը։ Ցուցահանդեսում ներկայացվելու են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի գորգեր …

