Թուրքական կործանված ռազմական ինքնաթիռում գտնվող բոլոր 20 զինծառայողները զոհվել են․ Թուրքիայի ՊՆ

Լուրեր

26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջան-Վրաստան սահմանին C130 ռազմական բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 20 զինծառայող, փոխանցում է TRT Haber-ը։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ ինքնաթիռում 20 մարդ է եղել։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սոցիալական ցանցերում հրապարակել է նաև ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 20 զինծառայողների ինքնությունը։

«Մեր զինակիցները նահատակվել են 2025 թվականի նոյեմբերի 11-ին, երբ մեր C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռը, որն Ադրբեջանից մեկնել էր մեր երկիր, վթարի  է ենթարկվել Վրաստան-Ադրբեջան սահմանին»,- ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի ցավակցական  ուղերձում։

Վթարի հետևանքով զոհված զինծառայողներն են՝ օդաչուներ Գյոքհան Քորքմազը, Սերդար Ուսլուն, Նիհատ Իլգենը, Ջյունեյթ Քանդեմիրը, օդանավերի սպասարկման մասնագետ Էմրե Մերջանը, սպասարկման գլխավոր մասնագետներ Նուրի Օզջանը, Ումիթ Ինջեն, տեխնիկական սպասարկման անձնակազմի աշխատակիցներ Համդի Արմաղան Կապլանը, Բուրակ Օզքանը, Իլքեր Այքութը, Աքըն Քաարաքուսը, Էմրահ Քուրանը, Ռամազան Յաղըզը, Էմրե Ալթըոքը, Բուրակ Իբբիղին, Բերքայ Կարաչան, Իլհան Օնգանը, ավիափոխադրումների մասնագետներ Ահմեթ Յասիր Քույուջուն, Ջեմ Դոլափչին, Էմրե Սայընը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի