Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով կան զոհեր. ինքնաթիռում 20 մարդ է եղել

Լուրեր

26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
Բոլորը

Վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի տարածքում վթարի է ենթարկվել Թուրքիայի պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատար ինքնաթիռ, որն Ադրբեջանից Թուրքիա էր թռչում։ Թուրքական գերատեսչությունը հայտարարել է, որ Վրաստանի հետ համագործակցությամբ որոնողական-փրկարարական աշխատանքներ են սկսվել։

Չնայած դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածվել այն մասին, որ վթարի հետևանքով զինվորներ են զոհվել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող Արդարություն և զարգացում կուսակցության Կոնգրեսի կենտրոնում, հայտնել է զոհերի մասին։

«Այսօր խորը վշտով տեղեկացանք, որ C130 ռազմական ինքնաթիռը, որն Ադրբեջանից մեր երկիր էր ուղևորվում, վթարի է ենթարկվել Վրաստան-Ադրբեջան սահմանին։ Մեր ջանքերը բեկորները գտնելու ուղղությամբ շարունակվում են՝ ազգային իշխանությունների հետ համակարգված»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին ցավակցություն է հայտնել Էրդողանին և Թուրքիային՝ խոսելով զոհերի մասին։

«Խորապես ցնցված ենք Գյանջայից թռիչք իրականացնող Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զինծառայողների մահվան լուրից։ Այս դժվարին ժամանակներում կիսում եմ ձեր վիշտը և Ադրբեջանի ժողովրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, զոհվածների ընտանիքին և ընկերներին, ինչպես նաև Թուրքիայի եղբայրական ժողովրդին այս ողբերգության կապակցությամբ»,- ասվում է Ալիևի նամակում։

Մինչդեռ, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ թուրքական ռազմական C-130 տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վրաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանից 5 կմ հեռավորության վրա, Սիղնախիի մունիցիպալիտետում։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ևս մեկ հայտարարություն է տարածել միջադեպի կապակցությամբ՝ հայտնելով, որ ինքնաթիռում 20 մարդ է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի