Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լոռու և Արարատի մարզերում 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների հետ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Նշվում է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է վարժանքների ընթացքին, զրուցել հավաքների մասնակիցների հետ և պատասխանել նրանց հարցերին: «Այցի ավարտին Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու …

