Պուտինը չի ուզում, որ որևէ մեկը տեսնի` ինքը ստիպված է եղել զիջել. Ալեքսանդր Բաունով

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Meduza-ն զրւցել է քաղաքագետ, Բեռլինի Կարնեգի կենտրոնի`Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող Ալեքսանդր Բաունովի հետ ու հարցրել՝ արդյոք Սպիտակ տան նոր առաջարկը կարո՞ղ է  մոտեցնել Ուկրաինային և Ռուսաստանին խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:

«Սա բոլորովին էլ առաջընթաց չէ, այլ միակ բովանդակալից փաստաթուղթն է, որը մենք տեսել ենք Թրամփի միջնորդական ջանքերի ընթացքում:  Թրամփը պնդում է, որ մոդերատոր է, բայց մենք չենք տեսել այդ մոդերացիայի բովանդակությունը․ չգիտենք նրա և Պուտինի, Լավրովի և Ռուբիոյի զրույցների բովանդակությունը, Սաուդյան Արաբիայում, Ստամբուլում կայացած հանդիպումների արդյունքները։ Մեր իմացածը Twitter-յան գրառումներն են և պաշտոնական հաղորդագրությունները»,- ասել է Բաունովը։

Ապա նշել է, որ տեղյակ են, որ Լավրովը ինչ-որ փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ, և ըստ շրջանառվող լուրերի, նրա պահանջները չափազանց կոշտ են եղել։

«Արտահոսած փաստաթուղթը առաջարկվել է որպես պայմանական համաձայնագիր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ Ուկրաինայի, և հատկապես Եվրոպայի մեջքի ետևում։ Այս փաստաթուղթը բավականին կողմնակալ է ու Ռուսաստանի օգտին. այն օգնում է Պուտինին ստեղծել հաղթանակի պատկեր»,- կարծիք է հայտնել քաղաքագետը՝ հավելելով․

«Իսկ դատելով Զելենսկու Twitter-յան գրառումից, նա խոսել է Վենսի հետ (ԱՄՆ փոխնախագահ-խմբ․), և նրանք համաձայնել են վերջնականապես մշակել այս փաստաթուղթը եվրոպացիների հետ միասին։ Այդ դեպքում սեղանին կհայտնվի նոր փաստաթուղթ՝ այս ոչ պաշտոնական փաստաթղթի նոր տարբերակը՝ Ուկրաինայի համար փոքր-ինչ ավելի լավ պայմաններով և, համապատասխանաբար, Ռուսաստանի համար փոքր-ինչ ավելի վատ պայմաններով»։

Եվ այդ փոփոխությունը տեղի կունենա հրապարակայնորեն։ Բաունովը նշել է՝ եթե փաստաթուղթը սկզբում 70% ռուսամետ էր, ապա վերանայումից հետո այն կդառնա, օրինակ, 60% ռուսամետ․ «Եվ այդ ժամանակ հարց կառաջանա ՝ ինչպե՞ս դրան կարձագանքի Պուտինը, քանի որ նրա համար պայմանները կվատթարանան, և դա տեղի կունենա հրապարակայնորեն։ Իսկ Պուտինը չի ուզում, որ որևէ մեկը տեսնի, որ ինքը ստիպված է եղել զիջել։ Այդ դեպքում Պուտինը կբախվի հոգեբանական և քաղաքական դժվարությունների հետ, քանի որ նա հրապարակայնորեն ստիպված կլինի համաձայնվել ներկայիս ոչ պաշտոնական փաստաթղթում պարունակվողից ավելի  վատ պայմանների»։

Զրույցն ամփոփելով Բաունովը նշել է, որ դրանից հետո Ռուսաստանը կարող է հրաժարվել բանակցություններից և հետ քաշվել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիր էր առաջարկել։

Որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել էր՝ ասելով, որ այն կարող է Ուկրաինայի հարցով կարգավորման հիմք դառնալ։

 

Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ իր երկիրը կանգնած է «շատ դժվար ընտրության առաջ՝ կամ կորցնել արժանապատվությունը, կամ ռիսկի դիմել կորցնելու կարևոր գործընկերոջը», նկատի ունենալով Միացյալ Նահանգները:

Ավելի ուշ Միացյալ Նահանգները Ուկրաինային սպառնացել էր դադարեցնել հետախուզական տվյալների և զենքի տրամադրումը, եթե Ուկրաինան մինչև նոյեմբերի 27-ը չստորագրի խաղաղության ծրագիրը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի