Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Թուրքիային մեղադրել է միջազգային օրենքները խախտելու և Արևմտյան Բալկաններն ապակայունացնելու մեջ՝ Կոսովոյին զենք մատակարարելով, գրում է Politico-ն։ «Ես սարսափած եմ Թուրքիայի վարքագծից և ՄԱԿ-ի կանոնադրության ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի կոպիտ խախտումից, ինչպես նաև Պրիշտինայի իշխանությունների շարունակական զինումից։ Այժմ լիովին պարզ է, որ Թուրքիան չի ցանկանում կայունություն Արևմտյան Բալկաններում և …

