«Բարսելոնան» վերադարձավ «Կամպ Նոու» և տարավ վստահ հաղթանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
Բոլորը

Կատալոնական «Բարսելոնան» 2,5 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ վերակառուցված «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոն և հասավ տպավորիչ հաղթանակի։

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում գործող չեմպիոնն ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին» և հաղթեց 4:0 հաշվով։ «Բարսելոնայից» դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը, մեկական գոլ խփեցին լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին ու իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ 54-րդ րոպեից հյուրերը 10 ֆուտբոլիստով էին խաղում իսպանացի կիսապաշտպան Օյան Սանսեթի հեռացման պատճառով։

Հանդիպմանը ներկա էր շուրջ 45 հազար երկրպագու, քանի որ «Սփոթիֆայ Կամպ Նոուի» բոլոր տրիբունաները դեռ բացված չեն։ «Բարսելոնան» նախորդ անգամ սեփական ստադիոնում խաղացել էր 2023թ․ մայիսի 28-ին։ Վերջին շրջանում կատալոնական ակումբը տնային հանդիպումներն անցկացնում էր Բարսելոնայի Օլիմպիական ստադիոնում։

Այդ հաղթանակից հետո Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը վաստակեց 31 միավոր և հավասարվեց առաջատար Մադրիդի «Ռեալին», որն այս տուրի հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 23-ին՝ հյուրընկալվելով «Էլչեին»։