UFC․ Արման Ծառուկյանը շանս չտվեց Դեն Հուկերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը վստահ հաղթանակ տարավ նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ։

Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում հայ մարտիկը հաղթանակի հասավ ժամկետից շուտ՝ կիրառելով խեդղող հնարք։ Դեն Հուկերը հանձնվեց երկրորդ ռաունդում։

Կատարի մայրաքաղաքում մարզապալատից Արման Ծառուկյանին աջակցում էին բազմաթիվ հայ երկրպագուներ, նրանց թվում էին նաև Հայաստանի առաջատար ըմբիշները՝ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը։ Մենամարտից առաջ Արմանն օկտագոն դուրս եկավ հայկական զուռնայի հնչյունների ուղեկցությամբ։

Այս հաղթանակի շնորհիվ 29-ամյա հայ մարտիկը դարձավ UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնության հավակնորդ։ Չեմպիոնական տիտղոսը պատկանում է Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլյա Տոպուրիային։

Արման Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2024թ․ ապրիլին՝ հաղթելով բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։ Նա խառը մենամարտերում անցկացրեց 26-րդ հանդիպումը, տարավ 23-րդ հաղթանակը և ունի նաև 3 պարտություն։ 35-ամյա Դեն Հուկերը կրեց 13-րդ պարտությունը, ունի 24 հաղթանակ։