Թրամփի ուղին՝ Մեղրիում․ նախագիծ, որը կարող է փոխել տարածաշրջանը. հատուկ ռեպորտաժ Մեղրիից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
Բոլորը

Երեք տասնամյակ տևած դադարից հետո Մեղրիում հնարավոր է կրկին լսվի գնացքի շչակի ձայնը։ Օգոստոսի 8-ին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած հռչակագրով նախատեսված է մեկնարկել «Թրամփի ուղի» նախագիծը։ Այն ենթադրում է Մեղրիի տարածաշրջանով՝ Արաքսի ափով ձգվող 42 կմ երկարությամբ երկաթուղային և ավտոճանապարհային հաղորդակցության, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների կառուցում։

Նախագիծը, որը հավակնում է դառնալ Ասիան Եվրոպային կապող Միջին միջանցքի հարավային առանցքը, նախատեսվում է իրականացնել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության միջոցով։ ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել տրամադրել մոտ 145 մլն դոլար, իսկ ընդհանուր շինարարությունը, ըստ նախնական հաշվարկների, կարժենա շուրջ 360 մլն դոլար։

Մինչ պաշտոնական Երևանն ու Վաշինգտոնը բանակցում են դետալների շուրջ, Մեղրիում տրամադրությունները տարբեր են։ Բերքահավաքի եռուն շրջանում գտնվող տեղացիները մի կողմից ակնկալում են տնտեսական ակտիվություն, աշխատատեղեր և դեպի Երևան ու այլ տարածաշրջաններ բեռնափոխադրումների դյուրացում, մյուս կողմից՝ ունեն ակնկալիք, որ իրենց ունեցած անվտանգային մտահոգությունները կհասցեագրվեն։

Տեղում ենթակառուցվածքային խնդիրները ևս մեծ են․ խորհրդային երկաթգիծը վաղուց ապամոնտաժվել է, իսկ առկա ավտոճանապարհները նեղ են միջազգային տարանցման համար։ Հետևաբար, պահանջվելու են լայնածավալ ինժեներական աշխատանքներ։

«Թրամփի ուղին» կարող է դառնալ տարածաշրջանի տնտեսական զարկերակը՝ Հայաստանին բերելով տարանցիկ երկրի կարգավիճակ, սակայն դրա իրագործումն ուղիղ կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման և իրական փոխադարձության սկզբունքի պահպանման հետ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան