Բաքվում ակտիվորեն քննարկվում է ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության ներդրումային բաժնի ղեկավարի նախկին տեղակալ Ադնան Ահմեդզադեի ձերբակալությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Caspian Logistics Solutions-ի ղեկավար, SOCAR-ի նախկին թոփ մենեջեր Ադնան Ահմեդզադեն ձերբակալվել է Բաքվում: Մինչև 2018 թվականը նա ղեկավարել է SOCAR Trading-ը, զբաղեցրել այլ պաշտոններ SOCAR-ի մայր ընկերությունում: Caspian Logistics Solutions-ը հիմնադրվել է Ահմեդզադեի կողմից 2018 …

