«Երևանի ղազիյաթի գործունեությունը սերտորեն կապված է Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգի հետ։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ»,- ադրբեջանական պետական Ազերթաջ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է, այսպես կոչված, «Երևանի ղազի» Բախտիյար Նաջաֆովը։ «Երևանի ղազիյաթի մեր հիմնական աշխատանքային ծրագիրը հիմնված է Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ համագործակցության վրա, և մենք մեր գործունեությունն իրականացնում ենք նրանց օրենսդրությանը համապատասխան։ …

