Ադրբեջանում տղամարդը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման և 29,000 դոլար տուգանքի դատավորներին վիրավորելու համար

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

63-ամյա ադրբեջանցին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման և 50,000 մանաթ (29,000 դոլար) տուգանքի հինգ դատավորի վիրավորելու և զրպարտելու համար։ Այս մասին գրում է OC Media-ն։

Ըստ դատական ​​համակարգի առցանց պորտալում հրապարակված գործի նյութերի՝ Հիքմեթ Շուքուրովը մեղադրվում էր դատավորների հասցեին «դահիճ», «անազնիվ ու անամոթ», ինչպես նաև «հովիվ» արտահայտություններն օգտագործելու համար։ Նա նաև անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել դատավորների կին ազգականների հասցեին՝ նրանց մեղադրելով մարմնավաճառության մեջ։
Շուքուրովը դատավորներին մեղադրել է նաև կաշառակերության մեջ։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Շուքուրովը մեկնաբանություններում նշել է հետևյալ դատավորների անունները՝ Վալի Աբդուլլաև, Էլչին Խասմամեդով, Ֆիրդովսի Ալիև, Էլշան Հուսեյնով և Ջեյհուն Մուստաֆաև։

Նոյեմբերի 14-ին Բինագադիի շրջանային դատարանը Շուքուրովին դատապարտել է երկու տարվա ազատազրկման։ Քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի․ դատարանը պարտավորեցրել է վճարել 50,000 մանաթ՝ որպես դատավորներին հասցված բարոյական վնասի փոխհատուցում։

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ վերջին երեք ամսվա ընթացքում Շուքուրովը երկու անգամ ձերբակալվել է։
Առաջին անգամ նա բերման է ենթարկվել հուլիսին՝ իր զարմիկի՝ Սաբիթ Ալիևի հետ հողային վեճի գործով լսումների ժամանակ։ Դատարանում անկարգություններ հրահրելու համար նա կալանավորվել է ութ օրով։

Հոկտեմբերին նա կրկին կալանավորվել և դատապարտվել է մեկ ամսվա ազատազրկման՝ խուլիգանության և ոստիկանությանը դիմադրելու վարչական մեղադրանքներով։ Նրա հարազատները «Ազատություն» ռադիոկայանին պատմել են, որ հոկտեմբերին նա ձերբակալվել է Ֆեյսբուքում նման մեկնաբանություններ անելուց հետո։

Մարդու իրավունքների պաշտպան Յալչին Իմանովը OC Media-ին ասել է, որ Շուքուրովի վերջին դատավճիռը «անհամաչափ և խիստ էր իր բնույթով»։

«Երբ խոսքի ազատությանը միջամտություն կա, պետք է գնահատվի միջամտության համաչափությունը։ Համաչափությունը գնահատելիս հաշվի են առնվում նաև կիրառված պատժի բնույթը և խստությունը», նշել է նա`հավելելով.

«Ավելին, նրանք, հավանաբար, իրենց կարծիքն են հայտնել այս դատարանի որոշման անօրինականության վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ։ Գոնե պատժամիջոցների խստության առումով, այս միջամտությունը չի համապատասխանում ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության չափանիշին։ Հետևաբար, այս դեպքում խոսքի ազատության խախտումը լուրջ է»։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի