Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը» վերակազմակերպել և միացնել Հայաստանի ազգային պատկերասրահին։ Պատկերասրահի կազմում Աբովյան քաղաքում կգործի նոր մասնաճյուղ՝ «Սոցիալիստական մշակույթների թանգարան» անվանումով։ Նախագիծը հեղինակել է ԿԳՄՍ նախարարությունը, որի հիմնավորումից տեղեկանում ենք՝ «Թանգարանն այս տարիներին մեծ ակտիվություն չէր ցուցաբերում և նշանակալի ցուցադրություններ չէր կազմակերպում, իր հարուստ հավաքածուներով կվերածվի նոր բովանդակությամբ …

